Քաղաքականություն

Պարագվայի նախագահը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

1 րոպեի ընթերցում

Պարագվայի նախագահը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

Պարագվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիամ Գևորգյանն (նստավայրը՝ Մոնտեվիդեո) Ասունսիոնում՝ Պալասիո դե Լոպես նախագահական նստավայրում, օգոստոսի 20-ին իր հավատարմագրերն է հանձնել Պարագվայի Հանրապետության նախագահ Սանտիագո Պենյա Պալասիոսին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիսավոր արարողությունից հետո ՀՀ դեսպանը կարճատև առանձնազրույց է ունեցել Պարագվայի նախագահի հետ, որին ներկա է գտնվել նաև Արտաքին հարաբերությունների նախարար Ռուբեն Ռամիրես Լեսկանոն:

Զրույցի ընթացքում Պարագվայի նախագահն ու ՀՀ դեսպանն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններին՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով անհրաժեշտ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:

Պարագվայի նախագահ Սանտիագո Պենյա Պալասիոսը նաև շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման կապակցությամբ՝ մաղթելով, որ այն տարածաշրջանում կայուն ու երկարատև խաղաղության հաստատման սկիզբ հանդիսանա:

Կարդացեք հոդվածը` 中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում