Մեկնարկել է Հայաստան-Իռլանդիա հանդիպման տոմսերի վաճառքը
1 րոպեի ընթերցում

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում սեպտեմբերի 9-ին կայանալիք Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի Հայաստան-Իռլանդիա հանդիպման տոմսերի վաճառքը սկսվել է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:
Տոմսերը հասանելի են tickets.ffa.am կայքում:
Ինչպես այս, այնպես էլ Հայաստանի ազգային հավաքականի հաջորդ բոլոր հանդիպումների համար տոմսերի վաճառքն իրականացվելու է միայն առցանց․ տոմսերի ֆիզիկական վաճառք չի նախատեսվում:
Յուրաքանչյուր անձ կարող է գնել Հայաստան-Իռլանդիա հանդիպման ոչ ավելի, քան 2 տոմս: Գնումից հետո օգտատերը տեսնելու է իր գնած տոմսերը tickets.ffa.am կայքի անձնական հաշվում, սակայն տոմսերի QR կոդերն ակտիվանալու են միայն հանդիպման օրը:
Տոմսերը գներն են`
Արևելյան տրիբունա 5,000 - 12,000
Արևմտյան տրիբունա 12,000 - 16,000
Հարավային տրիբունա 1,000 - 3,000
Հյուսիսային տրիբունա 1,000 - 3,000։