Հայաստանում ԵՄ առաքելությունը հանդիպել է Տավուշի մարզի ՏԻՄ ներկայացուցիչների հետ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում Եվրամիության առաքելության ներկայացուցիչներն Իջևանում հանդիպել են Տավուշի փոխմարզպետին և Իջևանի, Բերդի ու Նոյեմբերյանի քաղաքապետերին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին հայտնում են առաքելությունից:

«Քննարկել ենք առաքելության մանդատը, թիմի ամենօրյա աշխատանքը և մեր հիմնական արժեքները։ Սահմանամերձ շրջանների տեղական իշխանությունների հետ համագործակցությունը մնում է ԵՄ առաքելության՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերի կարևոր մասը»,–նշել են ԵՄ առաքելությունից:

Հայերեն English فارسی Русский