Իրավունք

ՀՀ-ում Չինաստանի դեսպանը հյուրընկալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում

2 րոպեի ընթերցում

ՀՀ-ում Չինաստանի դեսպանը հյուրընկալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում

ՀՀ-ում Չինաստանի դեսպանը հյուրընկալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյնի գլխավորած պատվիրակությանը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։ 

Կոմիտեի նախագահը դեսպանին ներկայացրել է իր ղեկավարած հակակոռուպցիոն մարմնի գործառույթներն ու առաջնահերթությունները՝ նշելով, որ կառույցի կողմից արվում է հնարավոր ամեն ինչ հակակոռուպցիոն արդյունավետ պայքար տանելու ուղղությամբ։ 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել կոռուպցիայի դեմ պայքարում արդի տեխնոլոգիաների և մեթոդների ներդրման կարևորությանը: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը համոզմունք է հայտնել, որ չինացի գործընկերների հետ համագործակցային կապերի հաստատումն ու փորձի փոխանակումը դրականորեն կանդրադառնան երկու երկրների իրավապահ մարմինների աշխատանքների վրա՝ նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ 2018 թվականից Չինաստանում նույնպես գործում է կոռուպցիայի դեմ պայքարում մասնագիտացած, համանման գործառույթներ իրականացնող մարմին՝ Ազգային վերահսկիչ հանձնաժողովը:

Անդրադառնալով Չինաստանի ղեկավարության կողմից կոռուպցիայի դեմ տարվող պայքարին՝ դեսպան Լի Սինվեյնը նշել է, որ դա այն գլխավոր գործոնն է, որը նպաստել է երկրի արագ զարգացմանն ու կառավարության նկատմամբ ժողովրդի վստահության ձևավորմանը: Ըստ դեսպանի՝ երկիրը չի կարող զարգանալ, եթե կոռուպցիայի դեմ անհրաժեշտ պայքար չի տարվում: Դեսպանը նաև հավելեց, որ Չինաստանը մեծ նշանակություն է տալիս փողերի լվացման դեմ պայքարին: 

Արթուր Նահապետյանը, կառույցի գործունեության առաջնահերթությունների շարքում առանձնացրել է  նաև Կոմիտեի ծառայողների կարողությունների զարգացումը։ Կողմերը պայմանավորվել են խորացնել համագործակցային կապերն ու արդյունավետ աշխատանքներ տանել փորձի փոխանակման, վերապատրաստման դասընթացների կազմակերպման և մի շարք այլ ծրագրերի իրագործման ուղղությամբ։ 

Կարդացեք հոդվածը` EspañolРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում