Սպորտ

«Նոա»-ն մեկնել է Սլովենիա

1 րոպեի ընթերցում

«Նոա»-ն մեկնել է Սլովենիա

Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն Երևանի «Նոա»-ն մեկնել է Սլովենիա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Նոա»-ն Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի փլեյ-օֆֆի շրջանակներում Լյուբլյանայում կմրցի «Օլիմպիա»-ի հետ: 

Այդ հանդիպումը կկայանա  օգոստոս 21-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 28-ին,Աբովյանի քաղաքային մարզադաշտում: 

Հաղթանակի դեպքում Հայաստանի չեմպիոնը երկրորդ տարին անընդմեջ կմասնակցի Կոնֆերենցիաների լիգայի լիգայի փուլին: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում