Աշխարհ

Սիրիայի արտգործնախարարը հանդիպել է իսրայելական պատվիրակության հետ

1 րոպեի ընթերցում

Սիրիայի արտգործնախարարը հանդիպել է իսրայելական պատվիրակության հետ

Սիրիայի արտաքին գործերի և արտագաղթողների նախարար Ասաադ աշ-Շեյբանին Փարիզում հանդիպել է իսրայելական պատվիրակության հետ՝ քննարկելու մի շարք հարցեր տարածաշրջանում և Սիրիայի հարավում կայունության ամրապնդման վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Syria TV-ն։

Քննարկումները կենտրոնացել են լարվածության թուլացման և Սիրիայի ներքին գործերին չմիջամտելու, տարածաշրջանում կայունությանը սատարող փոխըմբռնումների հասնելու, աս-Սուեյդայի նահանգում հրադադարի մշտադիտարկման, ինչպես նաև 1974 թվականի համաձայնագրի վերականգնման վրա, ըստ որի՝ Սիրիայի օկուպացված Գոլանի բարձունքներում սահմանվել էր բուֆերային գոտի ՄԱԿ-ի վերահսկողության ներքո։

Քննարկումները տեղի են ունենում Միացյալ Նահանգների՝ Սիրիայում անվտանգության և կայունության ամրապնդման և տարածքային ամբողջականության պահպանմանն ուղղված դիվանագիտական ջանքերի շրջանակներում։

Ավելի վաղ նախարար աշ-Շեյբանին Ամմանում հանդիպել էր հորդանանցի գործընկերոջ՝ Այման Սաֆադիի և Սիրիայում ԱՄՆ հատուկ բանագնաց Թոմաս Բարաքի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության և համակարգման ամրապնդման ուղիները՝ ի շահ Սիրիայի կայունության, ինքնիշխանության և տարածաշրջանային անվտանգության։ 

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում