Սպորտ

Արոնյանը «Sinquefield Cup»-ի երկրորդ տուրում կիսել է միավորը Սևյանի հետ

1 րոպեի ընթերցում

Արոնյանը «Sinquefield Cup»-ի երկրորդ տուրում կիսել է միավորը Սևյանի հետ

Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները «Sinquefield Cup 2025» դասական շախմատի մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄՆ-ում ընթացող մրցաշարի երկրորդ տուրում Արոնյանի մրցակիցը ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող հայ շախմատիստ Սամուել Սևյանն էր: 

Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով, և պարտիայի 53-րդ քայլին գրոսմայստերները համաձայնել են կիսել միավորը: 

Այժմ Լևոն Արոնյանը, Ալիռեզա Ֆիրուջան և Ռամեշբաբու Պրագնանանդհան ունեն հավասար` 1,5-ական միավոր:  

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում