Հայաստան

Հավաքագրվում են ՀՀ միջպետական և հանրապետական ճանապարհների ծածկի վիճակի տեխնիկական տվյալները

1 րոպեի ընթերցում

Հավաքագրվում են ՀՀ միջպետական և հանրապետական ճանապարհների ծածկի վիճակի տեխնիկական տվյալները

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գույքագրման և ծրագրերի մշակման բաժնի կողմից ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում հավաքագրվել են 405.5կմ ընդհանուր երկարությամբ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների առանձին հատվածների ծածկի վիճակի տեխնիկական տվյալները։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, հետազոտվել են միջպետական նշանակության 373կմ և հանրապետական նշանակության 32.5կմ ճանապարհներ։

Ուսումնասիրությունն իրականացվում է ակնադիտական և գործիքային մեթոդներով (IRI միջազգային անհարթության գործակցի որոշում)։ Այս աշխատանքներն ունեն շարունակական բնույթ։

«Հավաքագրված տվյալները համատեղելուց և ընթացիկ վերլուծություն իրականացնելուց հետո մուտքագրվում են HDM տնտեսագիտական վերլուծության մոդելում՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ վերականգնողական ծրագրեր մշակելու նպատակով»,-տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում