ԵՄ-ում ապաստանի դիմումների թիվը նվազել է մեկ երրորդով

2 րոպեի ընթերցում

Եվրամիությունում ապաստան տրամադրելու վերաբերյալ նախնական դիմումների թիվը տարեկան կտրվածքով նվազել է գրեթե մեկ երրորդով: Մայիսին ԵՄ երկրներում ապաստանի դիմում է տվել 54 780 մարդ, ինչը 30%-ով պակաս է 2024 թ. նույն ամսվա ցուցանիշից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով ԵՄ վիճակագրական ծառայությունը (Eurostat):

Միևնույն ժամանակ, 2025 թ. ապրիլի համեմատությամբ փախստականներից ստացված դիմումների թվաքանակը երեք ամսվա ընթացքում առաջին անգամ աճել է. ապրիլին այս ցուցանիշը կազմել է 48 935 դիմում կամ 12%-ով պակաս, քան մայիսին:

Մայիսին ապաստան խնդրողների շրջանում ամենաշատը եղել են Վենեսուելայի քաղաքացիները (8085 նախնական դիմում). նրանց հաջորդել են Աֆղանստանից (4575), Բանգլադեշից (3095) և Սիրիայից (2935) ժամանած անձինք: Առավել մեծ քանակությամբ դիմումներ ներկայացվել են Իսպանիայում (12 755), Իտալիայում (11 760), Ֆրանսիայում (9490) և Գերմանիայում (8330): Այսպիսով, Գերմանիայում ներկայացված նախնական դիմումների թիվը կրկին կրճատվել է։

Վերջին ամիսներին ԵՄ մի շարք երկրներ, մասնավորապես՝ Գերմանիան, խստացրել են իրենց միգրացիոն քաղաքականությունը։ Բացի այդ, ապաստանի դիմումների թվի կրճատումը պայմանավորված է 2024 թվականին ԵՄ-ում նոր կանոնների ընդունմամբ։ Ի թիվս այլ բաների, բարեփոխումը նախատեսում է Եվրամիության արտաքին սահմաններում հնարավոր փախստականների մուտքի ընթացակարգի փոփոխություն։

Հայերեն English Русский

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով