Իրանի նախագահը ներկայացրել է Հայաստան և Բելառուս կատարելիք այցերի առաջնահերթությունները

2 րոպեի ընթերցում

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Հայաստան և Բելառուս իր առաջիկա այցերի ընթացքում կկենտրոնանա իրանական մասնավոր ընկերությունների դերի բարձրացման և նախկինում կնքված համաձայնագրերի, մասնավորապես համատեղ  ներդրումային նախագծերի առաջխաղացման վրա։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդել է իրանական Mehrnews գործակալությունը, Իրանի նախագահն այս մասին ասել է Հայաստան և Բելառուս այցերին ընդառաջ բարձրաստիճան պաշտոնյաների հետ ունեցած հանդիպմանը։ 

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկումները կենտրոնացած են եղել հիմնական ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայի, տրանսպորտի, առևտրի, ներդրումների, առողջապահության, շրջակա միջավայրի, գիտության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում հնարավոր համագործակցության վրա։

Պաշտոնյաները բացահայտել են համագործակցության հիմնական մարտահրավերներն ու հնարավորությունները և քննարկել դրանց հասցեագրման ռազմավարությունները։ 

Քննարկվել է նաև Վաշինգտոնում վերջերս ստորագրված հռչակագիրը Թրամփի ուղու ստեղծման վերաբերյալ՝ Իրանի ազգային շահերի պահպանման շեշտադրմամբ։   

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Իրանի և Հայաստանի, ինչպես նաև Իրանի և Բելառուսի միջև կնքվելիք համագործակցության համաձայնագրերն ու հուշագրերը՝  շեշտելով դրանց՝ ժամանակին իրականացման անհրաժեշտությունը։  

Փեզեշքիանը վերահաստատել է Իրանի հանձնառությունը՝ ընդլայնելու տարածաշրջանային համագործակցությունը և ամրապնդելու հարևան երկրների հետ կապերը՝ կառուցողական ներգրավվածության և փոխադարձ օգուտների միջոցով։ 

Հայերեն العربية English Español فارسی Français Русский 中文