«Արարատ-Արմենիա»-ն պայմանագիր է կնքել պորտուգալացի հարձակվողի հետ
1 րոպեի ընթերցում

Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի կազմում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Թիմին է միացել պորտուգալացի հարձակվող Ռոդրիգու Ռամուշը:
21-ամյա Ռոդրիգուն «Բենֆիկա»-ի սան է։ Հանդես է եկել «Բելենենսեշ»-ի, «Բ-ՍԱԴ»-ի պատանեկան ու երիտասարդական թիմերում: Խաղացել է «Էշտորիլ»-ի ու «Տոնդելա»-ի կազմում։
Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը։