Ռուսաստան

Կիմ Չեն Ընը Ազատագրման օրվան նվիրված ելույթում ընդգծել է Ռուսաստանի հետ «աննախադեպ դաշինքը»

1 րոպեի ընթերցում

Կիմ Չեն Ընը Ազատագրման օրվան նվիրված ելույթում ընդգծել է Ռուսաստանի հետ «աննախադեպ դաշինքը»

Ճապոնիայի գաղութատիրությունից Կորեական թերակղզու ազատագրման 80-ամյակի կապակցությամբ ունեցած իր ելույթում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Փհենյանի և Մոսկվայի հարաբերություններն էլ ավելի են ամրապնդվում ինքնիշխանության համար նրանց համատեղ պայքարի ֆոնին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։

«Այսօր ԿԺԴՀ-ի և Ռուսաստանի միջև բարեկամությունը վերածվել է աննախադեպ դաշինքի, որն էլ ավելի է ամրապնդվում նեոնացիզմի վերածնունդը զսպելու և ինքնիշխանությունը, անվտանգությունն ու միջազգային արդարությունը պաշտպանելու նրանց ընդհանուր պայքարի ֆոնին», - ասել է Կիմ Չեն Ընը։

Նա նշել է, որ «ԿԺԴՀ-ի և Ռուսաստանի համերաշխությունից անսահման ուժ է բխում»։ 

Կիմ Չեն Ընը նաև նշել է այլ երկրների ինքնիշխանության և իրավունքների նկատմամբ ոտնձգություն կատարող «իմպերիալիստների մշտապես աճող հանցագործությունները»։

Միջոցառման հյուրերի թվում էին Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը և Ռուսաստանի մշակույթի փոխնախարար Անդրեյ Մալիշևը։

Միջոցառման ժամանակ Վոլոդինն ընթերցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձը Հյուսիսային Կորեայի առաջնորդին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում