Սպորտ

Լևոն Արոնյանը Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարում գրավեց երկրորդ տեղը

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարում գրավեց երկրորդ տեղը

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտվել է «Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025» արագ շախմատի մրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լևոն Արոնյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը «Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025» արագ շախմատի մրցաշարում: Առաջին տեղում Ֆաբիանու Կարուանան է, իսկ եռյակը եզրափակում է Մաքսիմ Վաշիե-Լագրավը: Հաջորդիվ կկայանա կայծակնային շախմատի մրցաշարը:

Այս տարի Սենթ Լուիսի մրցաշարին մասնակցում են Լևոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Գուկեշ Դոմարաջուն, Նոդիրբեկ Աբդուսատորովը, Ուեսլի Սոն, Լենիեր Դոմինգես Պերեսը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Լե Քուանգ Լիեմը, Սամուել Շանկլանդը, Գրիգորի Օպարինը: 

Կարդացեք հոդվածը` EspañolРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում