Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 150 մլն դրամ վնասը

2 րոպեի ընթերցում

Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ երկաթեղենի, ներկերի, թերթապակու, ջրմուղի ու ջեռուցման սարքավորանքի և շինանյութի մանրածախ ու մեծածախ վաճառքի գործունեությամբ զբաղվող ընկերության տնօրենը, ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքում, առանձնապես խոշոր չափերով՝ 500 միլիոն 721 հազար դրամ հարկեր չվճարելու նպատակով, խախտել է Հարկային օրենսգրքի մի շարք հոդվածների պահանջները: 

Հաշվի առնելով, որ քրեական վարույթում առկա են եղել հանցանքի կատարումը վկայող բավարար փաստեր՝ 2025 թվականի հուլիսի 22-ին, դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ընկերության տնօրենի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելը):

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, 2025 թվականի օգոստոսի 12-ին, դատախազական ներգործության արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 390 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 150 միլիոն դրամ վնասը:

Նախաքննությունն ընթացքի մեջ է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին

Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները