Կարեն Խաչանովը Ցինցինատիի մրցաշարի 1/8 եզրափակչում է

1 րոպեի ընթերցում

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ցինցինատիի մրցաշարի 1/8 եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Խաչանովը Ցինցինատիի համանուն մրցաշարի տղամարդկանց մենախաղի երրորդ շրջանում մրցեց ամերիկացի Ջենսոն Բրուքսբիի հետ, որը ATP-ի վարկանիշային աղյուսակի 101-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Մրցախաղը ձգվեց մոտ 1,5 ժամ և ավարտվեց Խաչանովի հաղթանակով երկու սեթում՝ 6: 3, 6: 3:

Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 12-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Խաչանովը Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Կարեն Խաչանովի լավագույն արդյունքը եղել է 2019 թվականին, երբ նա հասել է Rolan-Garros-ի քառորդ եզրափակիչ և 2021 թվականին՝ դարձյալ քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնում։ 2022-ին նա հասել էր US Open-ի կիսաեզրափակիչ։ 2023 թվականին Խաչանովը դուրս է մնացել AusOpen-ի կիսաեզրափակչից:

Հայերեն Русский

Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը

ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը

Ամուլսարի ազդակիր համայնքներին տարեկան կտրամադրվի 7–9 միլիոն դոլար․ Գնել Սանոսյան

Վարչապետը շրջայց է կատարել Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքում

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը

Վարչապետն Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը կարևոր քայլ է համարում Հայաստանի տնտեսության զարգացման համար

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին