Եվրոպա

Մադրիդում հրդեհը 1 մարդու կյանք է խլել

1 րոպեի ընթերցում

Մադրիդում հրդեհը 1 մարդու կյանք է խլել

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում մոլեգնող հրդեհը հաջողվել է մեկուսացնել։ Հրդեհը մեկ մարդու կյանք է խլել, 180 մարդու ստիպել է տարհանվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ըստ տեղի իշխանությունների՝ հրդեհի մեկուսացմանը նպաստել են գիշերը ստեղծված բարենպաստ եղանակային պայմանները։ 

Տրես Կանտոսի շրջանում մոլեգնող հրդեհն այրել է ավելի քան 1000 հեկտար տարածք։ 

Հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ նաև եվրոպական այլ երկրներում։ BBC-ն նշում է, որ Իսպանիայում և Պորտուգալիայում բարձր ջերմաստիճանը կպահպանվի մինչև առնվազն օգոստոսի 13-ը։ Ըստ կանխատեսումների՝ ջերմաստիճանը կհասնի մինչև 44 աստիճան Ցելսիուսի։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում