Ադրբեջան

Ջեյհուն Բայրամովն ու Կայա Կալասը հեռախոսազրույց են ունեցել

1 րոպեի ընթերցում

Ջեյհուն Բայրամովն ու Կայա Կալասը հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է անցկացրել  Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:  

Կալասը հեռախոսազրույցի ժամանակ շնորհավորել է Ադրբեջանի, Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի ղեկավարների հետ համատեղ հռչակագրի ստորագրման, խաղաղության համաձայնագրի նախաստորագրման, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և համապատասխան կառույցների վերացման համատեղ կոչի, ինչպես նաև ձեռք բերված այլ պայմանավորվածությունների կապակցությամբ։

Նշվել է, որ այս համաձայնությունները կարևոր են տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար: 

Կայա Կալասը շեշտել է ԵՄ-ի պատրաստակամությունը շարունակաբար աջակցելու խաղաղության գործընթացին:

Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել նաև Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հարաբերություններից բխող հարցերի և հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգային հարցերի վերաբերյալ։ 

Կարդացեք հոդվածը` Españolქართული
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում