Սպորտ

Կարեն Խաչանովը պարտվել է Տորոնտոյի մրցաշարի եզրափակչում

1 րոպեի ընթերցում

Կարեն Խաչանովը պարտվել է Տորոնտոյի մրցաշարի եզրափակչում

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը պարտվել է Տորոնտոյի մրցաշարի եզրափակչում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` եզրափակչում Խաչանովը զիջել է ամերիկացի 22-ամյա թենիսիստ Բեն Շելթոնին։ Առաջին սեթում 7-6 հաշվով հաղթել է Կարեն Խաչանովը, երկրորդ և երրորդ սեթերում նա պարտվել է մրցակցին՝ համապատասխանաբար 4-6 և 6-7 հաշվով։ 

Նվաճելով Կանադայի Տորոնտո քաղաքի «Մասթերս» կարգի մրցաշարի չեմպիոնի տիտղոսը՝  Բեն Շելթոնը դարձել է ATP-1000-ի ամենաերիտասարդ ամերիկացի հաղթողը 21 տարվա ընթացքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում