Ռազմական

Հայաստանում սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Հայաստանի կառավարությունը պահեստազորայինների վարժական նոր հավաքներ անցկացնելու որոշում է ընդունել։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարությունն օգոստոսի 7-ի նիստում հավանություն տվեց պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնելու որոշման նախագծին։ 

Վարժական հավաքները կանցկացվեն 2025 թվա­կանի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ:

Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառ­ված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, մասնագիտական պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստա­զորի սպաների պատրաստման նպատակով:

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում