Հայաստան

Վաղարշապատ քաղաքում հրդեհ է բռնկվել բնակարանում. տարհանվել է 7 քաղաքացի

1 րոպեի ընթերցում

Վաղարշապատ քաղաքում հրդեհ է բռնկվել բնակարանում. տարհանվել է 7 քաղաքացի

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն oգոստոսի 6-ին ժամը 06։42-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Սպանդարյան փողոցի շենքերից մեկում։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և մեկ ավտոսանդուղք։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։23-ին, մարվել՝ 07։39-ին։ Այրվել են բնակարանի խոհանոցը և հյուրասենյակը (մոտ 50 քմ)՝ գույքով․ փրկարարները շենքից տարհանել են 7 քաղաքացու։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում