Միացյալ Նահանգներ

ԵՄ-ն սառեցրել է ԱՄՆ-ի նկատմամբ մաքսատուրքերը Դոնալդ Թրամփի և Ուրսուլա ֆոն դեր Լեյենի միջև կայացած գործարքից հետո

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն սառեցրել է ԱՄՆ-ի նկատմամբ մաքսատուրքերը Դոնալդ Թրամփի և Ուրսուլա ֆոն դեր Լեյենի միջև կայացած գործարքից հետո

ԵՄ-ն սառեցրել է ԱՄՆ-ի դեմ պատասխան առևտրային մաքսատուրքերը Թրամփ-ֆոն դեր Լեյեն համաձայնությունից հետո, բայց միշտ կարող է դրանք վերստին ակտիվացնել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովը ձեռնարկել է անհրաժեշտ իրավական միջոցառումները։

Մասնավորապես նախատեսվում էր լրացուցիչ վճարներ մտցնել ամերիկյան ապրանքների վրա, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 93 միլիարդ եվրո, այդ թվում՝ սոյայի, ինքնաթիռների և մեքենաների համար։ «Մենք սառեցնում ենք մաքսատուրքերը, բայց միշտ կարող ենք դրանք կրկին ակտիվացնել», - նշել է ԵՄ պաշտոնյան։

Բրյուսելն առևտրային գործարքի շրջանակում նաև 750 միլիարդ դոլարի էներգակիրներ կգնի Միացյալ Նահանգներից։ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հաստատել է դա լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

«Մենք ռուսական գազն ու նավթը կփոխարինենք Միացյալ Նահանգներից հեղուկ բնական գազի, նավթի և միջուկային վառելիքի զգալի գնումներով», - նշել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում