Աշխարհ

Սլովենիայի կառավարությունը զենքի էմբարգո է սահմանել Իսրայելի դեմ

1 րոպեի ընթերցում

Սլովենիայի կառավարությունը զենքի էմբարգո է սահմանել Իսրայելի դեմ

Սլովենիայի կառավարությունը զենքի էմբարգո է սահմանել Իսրայելի նկատմամբ, մինչդեռ եվրոպական մյուս երկրները միայն կրճատել են ռազմական մատակարարումների ծավալները։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

«Եվրոպական մակարդակում կոնսենսուսի բացակայության պայմաններում Սլովենիան որոշել է միայնակ գործել և դարձել է ԵՄ առաջին երկիրը, որն ամբողջությամբ արգելեց Իսրայելի հետ զենքի առևտուրը՝ ներառյալ արտահանումը, ներմուծումը և տարանցումը։ Այդ քայլի նպատակն է մեծացնել ճնշումը հրեական պետության վրա՝ Գազայում ռազմական գործողությունները դադարեցնելու համար»,- ասված է Սլովենիայի կառավարության տարածած մամլո հաղորդագրության մեջ։

Սլովենիայի կառավարությունը բացահայտորեն արտահայտել է իր մտահոգությունն անկլավում տիրող մարդասիրական իրավիճակի վերաբերյալ և դատապարտել է ներքին անհամաձայնությունների պատճառով ԵՄ-ի կողմից նման միջոցառում չձեռնարկելու փաստը։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում