Տնտեսություն

Այս տարվա հուլիսին հարկային մուտքերն աճել են 18.1%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ՊԵԿ նախագահ

1 րոպեի ընթերցում

Այս տարվա հուլիսին հարկային մուտքերն աճել են 18.1%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ՊԵԿ նախագահ

Նախորդ տարվա հուլիսի համեմատ 2025 թվականի հուլիսին հարկային մուտքերն աճել են 18.1%-ով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախագահ Էդուարդ Հակոբյանը: 

«2025 թվականի հուլիսին ՊԵԿ-ը հարկ վճարողների հետ ապահովել է 218.6 մլրդ դրամ հարկային եկամուտների և պետական տուրքերի մուտք բյուջե, ինչը նախորդ տարվա հուլիսից ավել է 33.5 մլրդ դրամով կամ 18.1%-ով: 

Պատասխանատու և հոգատար հարկ վճարողն է մեր պետության կայուն զարգացման և հանրության յուրաքանչյուր անդամի բարեկեցության իրական շարժիչ ուժը»,- գրել է Էդուարդ Հակոբյանն՝՝ ընդգծելով, որ աճը պայմանավորված է տնտեսական ակտիվությամբ, հարկային կարգապահության և ՊԵԿ-ի վարչարարության արդյունավետության բարձրացմամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում