Տնտեսություն

Վարկային շուկայում բարձր ակտիվությունը պահպանվել է. ԿԲ փոխնախագահ

2 րոպեի ընթերցում

Վարկային շուկայում բարձր ակտիվությունը պահպանվել է. ԿԲ փոխնախագահ

Հայաստանի վարկային շուկայում բարձր ակտիվությունը վերջին ամիսների տվյալներով պահպանվել է. Կենտրոնական բանկի սպասումների համեմատ՝ հիփոթեքային և շինարարության շուկաներում ակտիվությունը շատ ավելի բարձր է եղել: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը:

«Բոլոր սպասումների համեմատ` շատ ավելի բարձր ակտիվություն է եղել: Սա վերաբերում է ոչ միայն հիփոթեքային շուկային, այլ նաև շինարարության բիզնես վարկերին, անշարժ գույքի շուկայում գործարքների քանակին: Հունիսին 20 հազարից ավելի գործարք է եղել, որը անգամ նախորդ տարիների շատ բարձր գործարքների քանակի պայմաններում դեռևս մնում է բարձր ցուցանիշ»,-ասաց Նուրբեկյանը:

ԿԲ-ում վերջին մի քանի ամիսների տվյալներով ավելի կայուն իրավիճակ են տեսնում, քան պատկերացնում էին: 

Սպառողական վարկերը ևս էականորեն աճել են: Կենտրոնական բանկի դիտարկմամբ՝ դա առնվազն մի մասով պայմանավորված է շինարարության բարձր աճի տեմպերով: Նուրբեկյանը նկատեց՝ երբ մարդիկ բնակարաններ են գնում, բնականաբար, դրանից հետո որոշակի այլ սպառողական ապրանքների պահանջարկ է առաջանում: 

«Ընդհանուր առմամբ վարկային շուկայում բարձր ակտիվությունը պահպանվել է, մասնավորապես՝ շինարարության և հիփոթեքային շուկայում ակտիվությունը շատ ավելի բարձր է եղել, քան մենք սպասում էինք»,-ասաց նա:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում