Չինաստան

Պեկինում ավելի քան 82 000 մարդ է տարհանվել տեղատարափների պատճառով

1 րոպեի ընթերցում

Պեկինում ավելի քան 82 000 մարդ է տարհանվել տեղատարափների պատճառով

Չինաստանի մայրաքաղաքի իշխանություններն ավելի քան 82 000 մարդու են տեղափոխել անվտանգ վայրեր հորդառատ անձրևների պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։

Բացի այդ, մայրաքաղաքի ավելի քան 3200 շինհրապարակում դադարեցվել են աշխատանքները։

Օգոստոսի 4-ի կեսօրին Չինաստանի օդերևութաբանական ծառայությունը Պեկինում հայտարարել է հորդառատ անձրևների նախազգուշացման ամենաբարձր՝ կարմիր մակարդակ։ Տեղատարափ անձրևը սկսվել է մոտավորապես ժամը 18:00-ին և տևել մինչև օգոստոսի 5-ի առավոտ։

Անցյալ շաբաթվա սկզբին նույնպես Պեկինում սաստիկ տեղատարափներ են գրանցվել, որոնք 44 մարդու կյանք են խլել, ավելի քան 80 000 մարդ ժամանակավորապես տեղափոխվել է անվտանգ շրջաններ։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում