Սպորտ

Եղիշե Մելիքյանն անդրադարձել է Հայաստանի հավաքականը գլխավորելու լուրերին

1 րոպեի ընթերցում

Եղիշե Մելիքյանն անդրադարձել է Հայաստանի հավաքականը գլխավորելու լուրերին

Երևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը գլխավորելու լուրերին:

«Ինձ հետ ոչ ոք չի խոսել Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելու հետ կապված։ Ես հետևում եմ և տեղյակ եմ, բայց քանի որ կոնկրետ առաջարկ չկա, չեմ կարող հստակ բան ասել։ Կարող եմ նշել, որ եթե կոնկրետ առաջարկ լինի, ես դեմ չեմ լինի, քանի որ հայ եմ, հայրենասեր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պրեմիեր լիգայի առաջին տուրի խաղից հետո ասել է Մելիքյանը:

Մի քանի օր է՝ խոսակցություններ են շրջանառվում այն մասին, թե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է աշխատանքից ազատել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն Վանտ Սխիպին։ Համաձայն լուրերի՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվելու Եղիշե Մելիքյանը։  

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում