Սպորտ

Կարեն Խաչանովը Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչում է

1 րոպեի ընթերցում

Կարեն Խաչանովը Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչում է

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` աշխարհի 16-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը կիսաեզրափակիչի ուղեգրի համար մրցախաղում հանդիպել է ԱՄՆ-ն ներկայացնող Ալեքս Միխելսենի հետ: Մոտ 2 ժամ ձգված խաղն ավարտվել է Խաչանովի հաղթանակով՝ 2 սեթում` 6:4, 7:6: 

Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 24-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Խաչանովը Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Կարեն Խաչանովի լավագույն արդյունքը եղել է 2019 թվականին, երբ նա հասել է Rolan-Garros-ի քառորդ եզրափակիչ և 2021 թվականին՝ դարձյալ քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնում։ 2022-ին նա հասել էր US Open-ի կիսաեզրափակիչ։ 2023 թվականին Խաչանովը դուրս է մնացել AusOpen-ի կիսաեզրափակչից:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում