ԵՄ դիտորդական առաքելությունը 6000-րդ պարեկությունն է իրականացրել Հայաստան-Ադրբեջան սահմանին
1 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության դիտորդական առաքելությունն իր 6000-րդ պարեկությունն է իրականացրել հայ-ադրբեջանական միջպետական սահմանին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին առաքելությունը նշել է X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։
«Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հասել է նշանակալի հանգրվանի՝ ավարտելով իր 6000-րդ պարեկային ծառայությունը։ Այս նվաճումն արտացոլում է մեր շարունակական և անսասան հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության նկատմամբ։ Մենք շարունակում ենք վճռականորեն հանձնառու լինել Հայաստանի տեղական համայնքների հետ համագործակցությանը»,-ասված է առաքելության գրառման մեջ։