Եվրոպա

Լիտվայի կառավարությունը հրաժարական է տվել

2 րոպեի ընթերցում

Լիտվայի կառավարությունը հրաժարական է տվել

Լիտվայի նախարարների կաբինետը հրաժարական է տվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կառավարությունը նման որոշում է կայացրել հրավիրված հատուկ նիստի ընթացքում։

«Վարչապետի հրաժարականի հետ մեկտեղ, օրենքի համաձայն, կառավարությունը հրաժարական է տալիս և տեղեկացնում է այդ մասին նախագահին», - ասվում է կառավարության մամուլի ծառայության հայտարարության մեջ։ 

Վարչապետ Գինտաուտաս Պալուցկասը հրաժարական էր տվել հուլիսի 31-ին։ դա հաջորդել էր լրատվամիջոցների հրապարակմանն այն մասին, որ պաշտոնը ստանձնելուց առաջ Պալուցկասը շրջանցել է հերթը՝ բանկային վարկ ստանալու այն ընկերության համար, որի գլխավոր բաժնետերն էր։ 2012 թվականին, երբ աշխատում էր որպես մայրաքաղաքի քաղաքային վարչակազմում, Պալուցկասը դատարանի առաջ էր կանգնել պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով՝ կոմունալ ծառայությունների պայմանագրով հովանավորություն տրամադրելու համար։ Նա ստացել էր երկու տարվա պայմանական ազատազրկում և դատապարտվել 16,5 հազար եվրո փոխհատուցման։ Վճարումը պետք է կատարվեր մեկ տարվա ընթացքում, սակայն վարչապետը վերջին վճարումները կատարել էր միայն 2025 թվականի հուլիսին։

Մոտ 10 տարի առաջ Պալուցկասին հաջողվել էր պետական անտառում հողամաս ձեռք բերել, որտեղ պլանավորել էր շինարարություն իրականացնել։ Դա կասեցվել էր դատախազության կողմից, և հողը վերադարձվել էր պետությանը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում