Տնտեսություն

Գինիների և ոգելից թունդ խմիչքների ֆրանսիական արդյունաբերությունը 1 միլիարդ եվրոյի վնաս կկրի ամերիկյան մաքսատուրքերի պատճառով

2 րոպեի ընթերցում

Գինիների և ոգելից թունդ խմիչքների ֆրանսիական արդյունաբերությունը 1 միլիարդ եվրոյի վնաս կկրի ամերիկյան մաքսատուրքերի պատճառով

 

Ֆրանսիայի գինեգործական և ոգելից թունդ խմիչքների արտադրության արդյունաբերությունը շուրջ 1 միլիարդ եվրոյի վնաս կկրի, եթե ԱՄՆ-ը հաջորդ շաբաթ 15 տոկոս մաքսատուրք սահմանի այդ արտադրանքի ներկրման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ինտերֆաքս»-ը տեղեկացնում է, որ նման կանխատեսում է արել FEVS ոլորտային միավորումը:

Կազմակերպության գնահատմամբ՝ Ֆրանսիայից այդ արտադրանքի տարեկան արտահանման ծավալը կկրճատվի մեկ քառորդով, բացի այդ, կվտանգվի 600 հազար աշխատատեղ:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն այդ առիթով հայտարարել է, որ երկրի և ԵՄ իշխանությունները շարունակում են բանակցել նոր մաքսատուրքերի կիրառմանը ենթակա ապրանքների ցանկում եվրոպական գինիները և թունդ ոգելից խմիչքները չներառելու նպատակով։

«Մենք ցանկանում ենք ստանալ նոր զիջումներ»,- նշել է նա France Inter ռադիոկայանին տված հարցազրույցում։ 

2024 թվականին ԱՄՆ-ը ներմուծել է եվրոպական գինիների գրեթե 30 տոկոսը։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 27-ին հայտարարել էին Եվրամիությունից ԱՄՆ արտահանվող ապրանքների նկատմամբ 15% մաքսատուրք սահմանելու վերաբերյալ համաձայնագրի կնքման մասին։ Այս սակագինը սկսելու է գործել օգոստոսի 7-ից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում