«Ազգային խոհանոց»-ի պետական ամրագրման շրջանակում ուտեստները կանձնագրավորվեն

5 րոպեի ընթերցում

Ազգային խոհանոցի ուտեստները որպես ոչ նյութական մշակութային արժեք պետական մակարդակով ամրագրելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբում ընդգրկված են նաև ազգագրագետ, կրթության մասնագետ, սննդի տեխնոլոգ, սակայն չի բացառվում, որ ընթացքում այլ մասնագետների կարիք ևս զգացվի։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսում այս մասին հայտնեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը՝ մանրամասնելով, որ խմբի գործառույթը ենթադրում է ծավալուն աշխատանք։ 

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր կերակրատեսակ պետք է անձնագրավորվի և ներկայացվի կառավարությանը։ 

Չնայած կան բազմաթիվ կերակրատեսակներ, որոնց մասին գրքեր են տպագրվել, ուսումնասիրություններ են կատարվել, սակայն այդ ամենը պետք է դասակարգվի, ինչպես նաև յուրաքանչյուր կերակրատեսակ պետք է անձնագրավորվի, որում կնշվի նրա ամբողջական նկարագիրն ու բոլոր պարամետրերը, ներառյալ՝ օգտակարությունը, էներգետիկ արժեքը։

«Այդ դեպքում, արդեն, պետք է դիմենք  համապատասխան գերատեսչությանը, որը պիտի ամրագրի որպես պետական սեփականություն։ Աշխատանքի ընթացքում հնարավոր է այլ մասնագետների կարիք զգացվի, ընդհուպ՝ լեզվաբանի, սննդաբանի և այլն, որովհետև այդ անձնագիրը պետք է ամբողջությամբ տվյալ կերակրատեսակի նկարագիրը լինի՝ սկսած նրա քաշից, բաղադրությունից, օգտակարությունից, էներգետիկ արժեքից և այլն»,-նշեց Մամուլյանը։ 

Հայոց ազգագրության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Սվետլանա Պողոսյանը դրական գնահատեց աշխատանքային խմբի բազմապրոֆիլ լինելը։

«Այստեղ ընդգրկված են տարբեր մասնագետներ, և իրենք իրենց մասնագիտության գծով պետք է բացահայտեն այն առանձնահատկությունները, որոնք հատուկ են հայկական ուտեստի համակարգին։ Շատ լավ է, որ մենք կկարողանանք համատեղ թիմային աշխատանքի արդյունք ստանալ»,-ընդգծեց նա՝ անհրաժեշտ համարելով միաժամանակ օգտագործել և համադրել բանահյուսական նյութեր, առասպելներ։

«Շատ լավ է, որ թե խոհաարարական, թե ազգաբանական տեսանկյունից տարբեր ուսումնասիրություններ, նյութեր կան, բայց մենք իրականում, կարծում եմ, հիմա էլ լուրջ խնդիր ունենք, որովհետև այս նյութերը պիտի համալրվեն և շատ հավաստի լինեն»,-շեշտեց Պողոսյանը։

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ փոխնախագահ, հանրային սննդի տեխնոլոգ Արմեն Ավետիսյանն, անդրադառնալով աշխատանքային խմբում մասնավորապես իր գործառույթներին, նշեց, որ պատմության ընթացքում նստակյաց ժողովուրդները ձևավորում են սննդի պատրաստման և պահածոյացման իրենց տեխնոլոգիաները։

«Այս դեպքում, երբ հետ ենք գնում սննդի պատրաստման մեխանիզմների տեխնոլոգիական շղթայով, կարող  ենք բացել նաև պատմությունը։ Խոսքը վերաբերում է նրան, թե ինչ գյուղմթերք է մշակվել, ինչ կենդանիներ են պահվել, ինչ տեխնոլոգիաներով են մշակվել, պատրաստվել տվյալ ուտելիքները, ինչպես նաև՝ պահածոյացվել։ Այս տեխնոլոգիական ամբողջ շարքը հանգեցնում է ազգային խոհանոցի, դրա ավանդույթների ձևավորմանը»,-պարզաբանեց նա։

Ըստ մասնագետի՝ բոլոր խոհանոցների դեպքում սննդամթերքի նախնական և ջերմային մշակումը գրեթե նույնն է։ Տարբերությունը կապված է օգտագործվող մթերքի հետ։ 

«Հայկական խոհանոցն ունի յուրահատուկ առանձնահատկություններ, որոնք գոյություն չունեն ուրիշ ազգերի մոտ։ Գլխավոր առանձնահատկությունը կայանում է նրանում, որ մեր ուտեստների անունները հիմնականում կապված չեն օգտագործվող մթերքների հետ։ Կերակուրի անունը ցույց է տալիս կամ նրա պատրաստման տեխնոլոգիան, կամ այն կահ-կարասին, պարագան, որով պատրաստվել է այն»,-նկատեց Ավետիսյանը։

Նրա համոզմամբ՝ եթե հայկական խոհանոցին բնորոշ բոլոր տեխնոլոգիական գործընթացները հանրահռչակվեն, ներկայացվեն դրա առանձնահատկությունները, հանրային սննդի ոլորտում կիրառում կստանան, իսկ խոհարարները կյուրացնեն ու կօգտագործեն այդ տեխնոլոգիաները։

Հայերեն Русский

Վարազդատ Հարոյանը միացել է Երևանի «Արարատ»-ին

Երիտասարդ դերասան Դավիթ Էլբակյանը Ֆրանսիայում բեմադրված «Լիր արքա» ներկայացման մեջ Էդմոնդի դերով գերել է թատերասերներին

Իսրայելի և Լիբանանի հաջորդ բանակցությունները տեղի կունենան Հռոմում

Գևորգ Պապոյանը մի խումբ դեսպանների հետ քննարկել է հայկական արտադրանքի ներկայացվածության ընդլայնման հնարավորությունները Ծոցի երկրների շուկաներում

Ֆինն Գերագուսյանը առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել «Սանդերլենդ»-ի հետ

Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Հորմուզի նեղուցի շուրջ բանակցությունները

Հայաստանի էկոնոմիկայի և Ինդոնեզիայի արդյունաբերության նախարարները քննարկել են համագործակցության հնարավորությունները

Սպերցյանը պաշտոնապես տեղափոխվեց «Ալ-Ահլի»

Բուլղարիան Ժնևում մասնակցել է կին առաջնորդներին նվիրված ֆոտոցուցահանդեսի. BTA

Թուրքիան Իսրայելի իշխանություններին մեղադրել է ապատեղեկատվություն տարածելու և քարոզչության միջոցով օրակարգը փոխելու փորձերի մեջ