Աշխարհ

Կոռուպցիոն սկանդալից հետո Լիտվայի վարչապետը հրաժարական է տվել

2 րոպեի ընթերցում

Կոռուպցիոն սկանդալից հետո Լիտվայի վարչապետը հրաժարական է տվել

Լիտվայի Հանրապետության վարչապետ Գինտաուտաս Պալուցկասը, ում երկրի նախագահը կոռուպցիոն սկանդալից հետո երկու շաբաթ էր տվել քաղաքական ապագայի վերաբերյալ որոշում կայացնելու համար, հրաժարական է տվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։

Պալուցկասը որոշում է կայացրել հեռանալ ինչպես վարչապետի, այնպես էլ Լիտվայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարի պաշտոնից։ 

Լրատվամիջոցներն ավելի վաղ պարզել էին, որ վարչապետի պաշտոնը ստանձնելուց առաջ Պալուցկասը բանկից արտահերթ վարկ է ստացել մի ընկերության համար, որի գլխավոր բաժնետերն էր։ 2012 թվականին, երբ աշխատում էր որպես մայրաքաղաքի վարչակազմում, նա դատարանի առաջ է կանգնել պաշտոնեական դիրքի չարաշահման՝ կոմունալ ծառայությունների պայմանագրով հովանավորություն ցուցաբերելու համար։ Պալուցկասը ստացել էր երկու տարվա պայմանական ազատազրկում և պարտավորվել վճարել 16,5 հազար եվրո ։ Վճարումը պետք է կատարվեր մեկ տարվա ընթացքում, սակայն վարչապետը վերջին վճարումները կատարել է միայն 2025 թվականի հուլիսին։

Մոտ 10 տարի առաջ նրան հաջողվել է պետական անտառում գրանցել հողամաս, որտեղ նա պլանավորում էր շինարարություն իրականացնել։ Դա կասեցվել է դատախազության կողմից, և հողը վերադարձվել է պետությանը։ Վարչապետի օգնությամբ նրա հարազատներին պատկանող ընկերությունը ստացել էր եվրոպական դրամաշնորհ։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում