Ռուսաստան

Ռուսաստանից կես տարում 26 000 միգրանտ է արտաքսվել

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանից կես տարում 26 000 միգրանտ է արտաքսվել

2025 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանի Դաշնությունից հարկադիր արտաքսվել է 26 000 միգրանտ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի Դատական պրիստավների դաշնային ծառայությունում, որտեղ ամփոփել են տարվա առաջին կիսամյակի  աշխատանքի արդյունքները:

«Ռուսաստանի Դաշնության սահմաններից արտաքսվել է 26 000 օտարերկրյա քաղաքացի և քաղաքացիություն չունեցող անձ, որոնք խախտել են միգրացիոն օրենսդրությունը», - նշել են ծառայությունում:

Ամբողջ 2024 թվականի ընթացքում ավելի քան 87 000 օտարերկրյա քաղաքացի և քաղաքացիություն չունեցող անձ է արտաքսվել 66 օտարերկրյա պետություն, իսկ 2023 թվականին արտաքսվել է 44 000 օտարերկրացի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում