Ավելի քան 356 000 ճապոնացի ցունամիի սպառնալիքի պատճառով տարհանման հրահանգ է ստացել

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայի ավելի քան 356 000 մարդ տարհանման հրահանգ է ստացել Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ցունամիի սպառնալիքի պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է NHK հեռուստաալիքը՝ հիմնվելով տեղական վարչակազմերի տվյալների վրա։

Տարհանման հրահանգը տարածվել է երկրի առնվազն վեց պրեֆեկտուրայի վրա։

Կամչատկայի ափերին՝ Խաղաղ օվկիանոսում տեղի ունեցած երկրաշարժից հետո Ճապոնիայում նախ նախազգուշացում է հայտարարվել, ապա նաև՝ ցունամիի սպառնալիք գրեթե ամբողջ արևելյան խաղաղօվկիանոսյան ափի երկայնքով։ Շրջանների մեծ մասում սպասվում էր շուրջ երեք մետր բարձրությամբ ցունամի։ Այս ժամի դրությամբ մի շարք վայրերում արդեն գրանցվել է 30-50 սանտիմետր բարձրությամբ ալիքներով ցունամի։

Ճապոնիայի վարչապետի գրասենյակին առընթեր ստեղծվել է ճգնաժամային շտաբ։ Երթևեկությունը դադարեցվել է ավտոմայրուղիների և երկաթուղիների մի շարք տեղամասերում, փակվել է երկրի հյուսիս-արևելքում գտնվող Սենդայի օդանավակայանի թռիչքավայրէջքային գոտին։

Ռուսաստան

Կուրիլյան կղզիներում երկրաշարժից հետո 2700 մարդու են տարհանել

Հայերեն Русский

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց