Ռուսաստան

Կուրիլյան կղզիներում երկրաշարժից հետո 2700 մարդու են տարհանել

1 րոպեի ընթերցում

Կուրիլյան կղզիներում երկրաշարժից հետո 2700 մարդու են տարհանել

ՌԴ Կուրիլյան կղզիներում մոտ 2700 մարդ է տարհանվել անվտանգ շրջաններ Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ցունամիի սպառնալիքի պատճառով: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են օպերատիվ ծառայություններում: 

«Ցունամիի սպառնալիքի պատճառով Կուրիլյան կղզիներում անվտանգ շրջաններ է տարհանվել մոտ 2700 մարդ, այդ թվում՝ գրեթե 600 երեխա», - ասել է գործակալության զրուցակիցը:

Տարհանվել է, այդ թվում, Ռուսաստանի աշխարհագրական ընկերության ճամբարը, որը գտնվել է Շումշու կղզու Կուրբատովի հրվանդանում: Այն բաղկացած էր 12 վրանից: Բոլորն անվտանգ տարհանվել են, տուժածներ չկան:

Ռուսաստանի ափերի մոտ՝ Խաղաղ օվկիանոսում, 8,8 մագնիտուդով երկրաշարժը ինչպես ՌԴ-ի, այնպես էլ Ճապոնիայի ափերին ցունամի է առաջացրել։ Ցունամիի վտանգ է հայտարարվել նաև ԱՄՆ-ի, Կանադայի, Չինաստանի մի քանի հատվածներում։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում