Պատահարներ

Պորտուգալիան պայքարում է անտառային հրդեհների դեմ

2 րոպեի ընթերցում

Պորտուգալիան պայքարում է անտառային հրդեհների դեմ

Պորտուգալիայում գրեթե 1500 հրշեջներ պայքարում են երկրի կենտրոնական և հյուսիսային մասերում բռնկված խոշոր անտառային հրդեհների դեմ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

Լիսաբոնից 300 կիլոմետր հյուսիս գտնվող Արոկո գյուղում հուլիսի 28-ից ի վեր բռնկված խոշոր հրդեհը մնում է վերահսկողությունից դուրս, ինչը տասնյակ բնակիչների ստիպել է տարհանվել և փակել զբոսաշրջիկների շրջանում հայտնի գեղատեսիլ Պասսադիկոս դու Պաիվա արահետները։

«Իրավիճակը բարդանում է ուժեղ քամիների պատճառով, որոնք կրակի տարածման պատճառ են դառնում՝ ժամում մինչև 4 կիլոմետր արագությամբ: Քաղաքացիական պաշտպանության ծառայության տվյալներով՝ երկրում գրանցվել է 10 հրդեհ, որոնցից երեքը՝ վտանգավոր կերպով մոտ բնակեցված տարածքներին»,-նշված է հաղորդագրության մեջ:

Իսպանիայի իշխանությունները տեխնիկական և տրանսպորտային օգնություն են ցուցաբերում հարևաններին։

Վերջին տարիներին անտառային հրդեհները դարձել են Պորտուգալիայի ամռան անբաժանելի մասը։ 2024 թվականին երկիրը օգնություն խնդրեց ԵՄ-ից՝ օգտագործելով իր քաղաքացիական պաշտպանության մեխանիզմները, ինչպես նաև ԵՄ անդամ պետություններից նույնպես ձեռք է բերել հրդեհաշիջման սարքավորումներ և ինքնաթիռներ, ինչպես նաև արբանյակային տվյալներ՝ իրավիճակի ավելի լավ մոնիթորինգի համար։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում