Փհենյանում հայտնել են, որ բանակցությունների վերսկսման համար ԱՄՆ-ն պետք է Հյուսիսային Կորեան ճանաչի որպես միջուկային տերություն

2 րոպեի ընթերցում

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույր Կիմ Յո Չենը, որն իշխող կուսակցության բարձրաստիճան պաշտոնյա է, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է ճանաչի ԿԺԴՀ-ն որպես միջուկային զենք ունեցող պետություն, եթե երկկողմ բանակցությունները վերսկսվեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը։

«ԿԺԴՀ-ն որպես միջուկային զենք ունեցող պետության անդառնալի դիրքի ճանաչումը.... պետք է լինի նախապայման՝ ապագայում ամեն ինչ կանխատեսելու և մտածելու համար», - ասել է նա պետական լրատվական գործակալության տարածած հայտարարության մեջ։

Կիմ Յո Չենը նշել է, որ Կիմ Չեն Ընի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև անձնական հարաբերությունները «վատ չեն»՝ միևնույն ժամանակ պնդելով, որ Վաշինգտոնի փորձերը՝ դա օգտագործել Հյուսիսային Կորեայի միջուկազերծման համար, կմեկնաբանվեն որպես «ծաղր»։

«Եթե Միացյալ Նահանգները չկարողանա ընդունել փոփոխված իրականությունը և շարունակի ձախողված անցյալը, ԿԺԴՀ-ԱՄՆ հանդիպումը կմնա որպես ամերիկյան կողմի «հույս»», - ասել է նա։

2018 թ. հունիսին Սինգապուրում կայացած ԱՄՆ-Հյուսիսային Կորեա առաջին գագաթնաժողովում Դոնալդ Թրամփը և Կիմ Չեն Ընը համաձայնության եկան, որ Վաշինգտոնը անվտանգության երաշխիքներ կտրամադրի Փհենյանին՝ Կորեական թերակղզու «լիակատար» միջուկազերծման դիմաց։

Սակայն 2019 թ. փետրվարին Հանոյում կայացած իրենց երկրորդ գագաթնաժողովում կողմերը նրանք չկարողացան լուծել տարաձայնությունները՝ կապված ԱՄՆ պահանջների և Հյուսիսային Կորեայի կողմից պատժամիջոցների մեղմացման կոչի հետ։ Թրամփը և Կիմ Չեն Ընն այնուհետև հանդիպել են երկու Կորեաները բաժանող ապառազմականացված գոտում նույն տարվա հունիսին, որից հետո՝ հոկտեմբերին, Ստոկհոլմում տեղի է ունեցել ԱՄՆ-ԿԺԴՀ հանդիպում աշխատանքային խմբերի մակարդակով։ Այնուամենայնիվ, հանդիպումներում առաջընթաց չի գրանցվել։

Կիմ Յո Չենը շեշտել է, որ Հյուսիսային Կորեայի միջուկային հնարավորությունները և աշխարհաքաղաքական միջավայրը արմատապես փոխվել են այդ հանդիպումներից ի վեր։

Հայերեն English Français Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն