ԱՄՆ-ն կհետևի Կամբոջայի և Թաիլանդի միջև հրադադարին

2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգները համաձայնել է հետևել Կամբոջայի և Թաիլանդի միջև հրադադարի ռեժիմին, ինչպես նաև  նպաստել դրա պահպանմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթը Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո:

«Թրամփը համաձայնել է, որ Միացյալ Նահանգները մասնակցի հրադադարի ռեժիմի մոնիթորինգին և աջակցի դրա պահպանմանը», -  մեջբերում է Կամբոջայի վարչապետի խոսքը Kyodo լրատվական գործակալությունը:

Հուլիսի 29-ին ավելի վաղ թաիլանդական բանակը Կամբոջային մեղադրել է հրադադարի ռեժիմի խախտման մեջ՝ հայտարարելով սահմանին նոր փոխհրաձգության մասին, որը «հրահրվել է կամբոջական կողմից»: Ավելի ուշ Թաիլանդի վարչապետի պաշտոնակատար Փումթհամ Վեչայաչայը հայտարարել է, որ սահմանին իրավիճակը հանգիստ է:

Մալայզիայի կառավարության ղեկավար Անվար Իբրահիմն ավելի վաղ հյուրընկալել էր կողմերի բանակցությունները, որից հետո հայտարարել ասիական երկրների միջև հրադադարի մասին: Բանակցություններին ներկա են եղել նաև ԱՄՆ-ի և Չինաստանի ներկայացուցիչները։ 

Թաիլանդի և Կամբոջայի միջև սահմանամերձ տարածքում հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտել հուլիսի լույս 29-ի կեսգիշերին՝ հինգօրյա ռազմական բախումներից հետո, որոնք ավելի քան 30 մարդու կյանք են խլել, այդ թվում՝ խաղաղ բնակիչների: Ավելի քան 300 000 մարդ տեղահանվել է։

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա