Երևանի քաղաքապետարանը վերահսկիչ այցեր է կազմակերպում մանկապարտեզներին սնունդ ապահովող ընկերություններ
1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանը վերահսկիչ այցեր է կազմակերպում մանկապարտեզներին սնունդ ապահովող ընկերություններ՝ ստուգելով արտադրանքի որակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ուշադրության կենտրոնում են նաև սանիտարահիգիենիկ պայմանները:
«Դեռևս նախորդ տարվանից մայրաքաղաքի համայնքային մանկապարտեզներում Երևանի քաղաքապետարանի կողմից անցկացվում է սննդի որակի ամենօրյա մշտադիտարկում: Երևանյան նախակրթարաններում ներդրված է «Միասնական ճաշացանկ» ծրագիրը: Ուշադրության կենտրոնում են սանիտարահիգիենիկ պայմանները:
Վերահսկիչ այցեր են կազմակերպվում նաև մատակարար ընկերություններ՝ ստուգելով արտադրանքի որակը: Դրանք էականորեն նպաստում են մանկապարտեզներում սննդի որակի բարելավմանը և երեխաների առողջապահական մակարդակի բարձրացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ: