ՇՀԿ-ն մտադիր է ընդլայնել կապերը ՀԱՊԿ-ի հետ

2 րոպեի ընթերցում

Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) մտադիր է հետևողականորեն ընդլայնել բազմապլանային կապերը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՇՀԿ գլխավոր քարտուղար Նուռլան Երմեկբաևը «Սոյուզնիկի: ՕԴԿԲ» («Դաշնակիցներ։ ՀԱՊԿ») հրատարակությանը հարցազրույցում:

«Մտադիր ենք այսուհետ էլ հետևողականորեն ընդլայնել բազմապլանային կապերը (ՀԱՊԿ-ի հետ): ՇՀԿ-ն բաց կազմակերպություն է՝ պատրաստ փոխշահավետ համագործակցության բոլոր միջազգային կառույցների հետ, որոնք կիսում են մեր նպատակներն ու սկզբունքները», - ընդգծել է նա պարբերականի կայքում հրապարակված հարցազրույցում:

Երմեկբաևի խոսքով՝ ՇՀԿ-ն և ՀԱՊԿ-ը շարունակում են աշխատանքն իրենց փոխգործակցության իրավական բազայի թարմացման ուղղությամբ: 

«Կանոնավոր կերպով անցկացնում ենք բարձաստիճան  պաշտոնատար անձանց հանդիպումներ ՀԱՊԿ-ԱՊՀ-ՇՀԿ ձևաչափով: ՇՀԿ քարտուղարության ներկայացուցիչները հրավիրվում են որպես դիտորդներ ՀԱՊԿ-ի հովանու ներքո անցկացվող զորավարժություններին», - հավելել է ՇՀԿ գլխավոր քարտուղարը:

Ինչպես նշել է Երմեկբաևը, ՇՀԿ-ն ակտիվ է գործում նաև տարածաշրջանային ուղղությամբ: ՀԱՊԿ-ից բացի, նրա վաղեմի գործընկերների թվում են նաև Անկախ Պետությունների Համագործակցությունը, Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, Տնտեսական համագործակցության կազմակերպությունը, Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցառումների խորհրդաժովը և այլ տարածաշրջանային միավորումներ։

«ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունն այդ շարքում հատկանշական է», - նշել է նա:

Հայերեն Español Русский Türkçe 中文

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը