Հանրապետության ռեստորաններում տեղ ու դադար չկա. Փաշինյանն անդրադարձել է քաղաքացիների բարեկեցությանը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ անդրադարձել է քաղաքացիների բարեկեցության մակարդակի աճին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը նման գրառում է կատարել «Ֆեյսբուք»–ի իր էջում:

«Իմ այն պնդումներին, թե մարդիկ շուրջ 50 տոկոսով ավելի լավ են ապրում, ոմանք արձագանքում են նյարդային։ Հուլիսի 27-ին միայն Սեւանի ափին ավելի քան 50 հազար մարդ է եղել՝ ճնշող մեծամասնությունը Երեւանից եւ 9 մարզերից։ Ընտանիքով Սեւանի ափ գալը ծախս է, շոշափելի ծախս․ բա որտեղի՞ց է արվում այդ ծախսը եւ ինչու նախկինում այս մասշտաբներով չէր արվում։

Երեւանի եւ հանրապետության ռեստորաններում տեղ ու դադար չկա․ դեռ բոլորովին վերջերս ռեստորան գնալը ճոխություն էր, անհասանելի ճոխություն։ Այսօր Հայաստանում ռեստորաններն ու սրճարանները սնկի նման են աճում, այդ ռեստորաններ եւ սրճարաններ այցելելը ծախս է․ բա որտեղի՞ց է արվում այդ ծախսը եւ ինչու նախկինում այս մասշտաբներով չէր արվում։ Ընդ որում, ընտանիքով ռեստորան գնալու երբեմնի նյարդը լիարժեք վերացած է, որովհետեւ ռեստորաններն ու սրճարանները վաղուց քրեածին հղփացածների տիրապետության տարածք չեն։ 

Մարդիկ բողոքում են դեպի ԵՄ երկրներ տուրիստական վիզաներ ստանալու հերթերից, որոնք ձգվում են երբեմն 6–7 ամիս․ վիզայի համար դիմելն ինքնին ծախս է, էլ չեմ ասում եվրոպական երկրներ հանգստի մեկնելը, իսկ 2018 թվականից մինչեւ օրս դեպի ԵՄ երկրներ ՀՀ քաղաքացիների ուղեւորություններն աճել են պատիկներով։ Հասկանու՞մ եք, պատիկներով։ Ամեն ուղեւորություն ծախս է, շոշափելի եւ էական ծախս․ բա որտեղի՞ց է արվում այդ ծախսը եւ ինչու՞ նախկինում այս մասշտաբներով չէր արվում»,–գրել է վարչապետը: 

Նա նկատել է՝ այո, կա դժգոհություն, որ կարելի էր օրենքով նախատեսված հարկերի 50 տոկոսը վճարել, մնացած մասի 25 տոկոսը տալ տարբեր պաշտոնյաներին, ու մնացածը պահել․․․ ու ծախսել ավտոմեքենաների՝ ճանապարհային փոսերի մեջ ջարդուփշուր եղած մասերը փոխելու, քառակի ավելի թանկ ավիատոմսեր գնելու, մանկապարտեզների բացակայության պատճառով երեխաներին փողոցներում մեծացնելու հետեւանքների ու առողջապահական ծախսերի եւ այլնի վրա։ 

«Կներեք, բայց սա բացարձակապես անընդունելի դժգոհություն է, որովհետեւ քաղաքացու բարեկեցությունը առաջին հերթին կախված չէ նրանից, թե ինքը որքան գումար է ծախսում իր բերեկեցության վրա, այլ առաջին հերթին կախված է նրանից, թե տեղական եւ պետական բյուջեները որքան են ծախսում քաղաքացիների բարեկեցության վրա։ 

Իսկ որ այս բանաձեւը աշխատում է, երեւաց հուլիսի 27–ին՝ Վարդավառին»,–նշել է վարչապետը: 

Հայերեն Français Русский

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել

Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ