Քաղաքականություն

Հայաստանում լարվածություն և ատելություն չկա. ՀՀ վարչապետ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում լարվածություն և ատելություն չկա. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ում գրառում է կատարել՝ ընդգծելով, որ Հայաստանում լարվածություն, ապատիա, ատելություն չկա: Հայ ժողովուրդը գիտակցում է, որ ապագան եկել է, ապագան այսօր է:

«Արմնենպրես»-ը վարչապետի գրառումն ամբողջությամբ ներկայացնում է ստորև.

«Ընդդիմադիր որոշ շրջանակների առանցքային խոսույթն այն է, թե Հայաստանում լարվածություն կա, ապատիա, ատելություն։

Հիմա նայում եմ Վարդավառի զանգվածային տոնակատարությունների կադրերը ու հարց տալիս ինքս ինձ․ որտե՞ղ է լարվածությունը, ապատիան, ատելությունը։

Փսեվդոէլիտար մի խմբակի ապատիան, լարվածությունը, ատելությունն ու հուսահատությունը պետք չէ վերագրել ժողովրդին։ 2021-ին ժողովուրդը հավատաց, որ ապագա կա՛, այսօր գիտակցում է, որ ապագան եկել է, ապագան այսօր է։

Փառք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում