Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության մեդիա և վերլուծական կենտրոնների գագաթնաժողովին

1 րոպեի ընթերցում

Չինաստանի Ժենչժոու քաղաքում (Հենան նահանգ) հուլիսի 23-27-ն անցկացվում է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) մեդիա և վերլուծական կենտրոնների միջազգային գագաթնաժողովը՝ «Համագործակցություն հանուն ընդհանուր զարգացման» խորագրով։

Գագաթնաժողովին մասնակցում են ՇՀԿ անդամ պետությունների, դիտորդ երկրների և գործընկերների ավելի քան 400 պատվիրակներ՝ ներկայացնելով շուրջ 200 զանգվածային լրատվական միջոցներ, վերլուծական կենտրոններ, պետական մարմիններ, դեսպանություններ, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը մասնակցում է գագաթնաժողովին՝ Չինաստանի Սինխուա պետական լրատվական գործակալության հրավերով։

Միջոցառման ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ Չինաստանի առաջատար լրատվամիջոցների, ուղեղային կենտրոնների, ինչպես նաև միջազգային վերլուծական և մեդիա կառույցների ղեկավարների հետ։

Գագաթնաժողովի պաշտոնական օրակարգին զուգահեռ տեղի են ունեցել նաև այցեր չինական գիտական, մշակութային կենտրոններ, առաջատար արտադրական ձեռնարկություններ և պատմամշակութային ժառանգության օբյեկտներ։

Հայերեն فارسی

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի դիմավորման արարողությունը

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը