ԱՄՆ-ում Վրաստանի նորանշանակ դեսպանը Թրամփին է փոխանցել իր երկրի կառավարության ուղերձը

2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգներում Վրաստանի նորանշանակ դեսպան Թամար Թալիաշվիլին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է հանձնել իր հավատարմագրերն ու Վրաստանի կառավարության ուղերձը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը՝ հղում կատարելով Վրաստանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությանը։

«Ես նրան նաև փոխանցեցի Վրաստանի կառավարության, վրաց ժողովրդի, վարչապետի, նախագահի բարեմաղթանքները, նրանց շնորհավորանքները, ինչպես նաև կարևոր ուղերձները, որոնք մենք ունենք Միացյալ Նահանգների համար, որոնք ենթադրում են՝ Վրաստանի կառավարությունը պատրաստ է բացել հարաբերությունների նոր էջ, և դա հիմնված կլինի փոխադարձ շահերի վրա»,- արարողությունից հետո ասել է Թալիաշվիլին։

Վերջինիս խոսքով՝ հանդիպումն անցել է շատ ջերմ և բարեկամական մթնոլորտում, որին մասնակցել է նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Բացի այդ, Թալիաշվիլին հանդիպել է նաև ԱՄՆ Պետդեպարտամենտի արարողակարգի ղեկավար Մոնիկա Քրոուլիի հետ:

«Այս հանդիպումների ընթացքում մենք հնարավորություն ունեցանք խոսել վրաց-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև մշակվելիք գործողությունների ծրագրի մասին, որը կծառայի որպես ուղեցույց՝ ապահովելու համար, որ մեր ապագա ծրագրերն ու համագործակցությունը լինեն ամուր և կայուն»,-ասել է Թամար Թալիաշվիլին։

Նշվում է, որ Թամար Թալիաշվիլին ԱՄՆ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել 2025 թվականի հունիսի 10-ին։ 

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք Վաշինգտոնն ու Թբիլիսին կասեցրին իրենց ռազմավարական գործընկերությունը, որը գործում էր 2009 թվականից, և վիզային պատժամիջոցներ կիրառվեցին մի շարք վրացի պաշտոնյաների նկատմամբ։ Վաշինգտոնը ֆինանսական սահմանափակումներ սահմանեց Վրաստանի իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։

Հարաբերությունների վատթարացման պատճառը Վրաստանում ընդունված մի շարք օրենքներն էին, որոնք, ըստ Բայդենի վարչակազմի, հակասում են ժողովրդավարության սկզբունքներին։

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները