Թուրքիա

Էրդողանը մտադիր է Պուտինի և Թրամփի հետ քննարկել Ստամբուլում նրանց հանդիպման հնարավորությունը

1 րոպեի ընթերցում

Էրդողանը մտադիր է Պուտինի և Թրամփի հետ քննարկել Ստամբուլում նրանց հանդիպման հնարավորությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է ջանքեր գործադրել Ստամբուլում Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հանդիպում կազմակերպելու համար՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը քննարկելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Հնարավոր է, որ այս շաբաթվա ընթացքում մենք բանակցություններ անցկացնենք Պուտինի և Թրամփի հետ, որպեսզի քննարկենք Ստամբուլում ղեկավարների հանդիպում անցկացնելու հնարավորությունը։ Մենք կձգտենք դրան», - ասել է նա լրագրողներին՝ մեկնաբանելով Ստամբուլում հուլիսի 23-ին ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլը:

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Էրդողանը նշել է, որ նման հանդիպումը կարող է նպաստել ռուս-ուկրաինական կարգավորման առաջընթացին։

Հուլիսի 23-ին Ստամբուլում տեղի է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների երրորդ փուլը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում