Պայծառակերպության տոն՝ Վարդավառ

3 րոպեի ընթերցում

Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Տոնը շարժական է և նշվում է Զատիկից 98 օր հետո կիրակի օրը՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած հատվածում: Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահքը, որն ավարտվում է տոնի օրը առավոտյան՝  եկեղեցիներում մատուցվող Սուրբ և Անմահ պատարագով։ Տոնի հաջորդ օրը, ինչպես բոլոր տաղավար տոներից հետո, մեռելոց է։

Համաձայն Ավետարանի՝ այդ օրը Հիսուսը Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն` աղոթելու: Աղոթքի պահին Հիսուսը նրանց առաջ պայծառակերպվում է. «Դեմքը փայլեց, ինչպես արեգակը. և Նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը» (Մատթեոս 17:2, Մարկոս 9:2, Ղուկաս 9:29):

Մինչ Նա խոսում էր, լուսափայլ մի ամպ հովանի է դառնում նրանց, և ամպից եկող ձայնն ազդարարում է. «Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրան լսեցեք»: Հանգստացնելով ու ոտքի կանգնեցնելով գետնամած առաքյալներին` Հիսուսը նրանց պատվիրում է ոչ ոքի չհայտնել տեսածի ու լսածի մասին` մինչև Աստծո Որդու փառավորվելը:

Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսի` վարդի հետ համեմատությամբ. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուսը մինչև այլակերպություն Իր մեջ կրում էր Աստվածության պայծառությունը և պայծառակերպվելով` հայտնում Իր Աստվածությունը:

Ավանդույթները ժողովրդի մշակույթի մի մասն են կազմում և դրանց միջոցով է, որ կարելի է պատկերացում կազմել տվյալ ժողովրդի, նրա պատմության ու մշակույթի մասին։

Ժողովրդի մեջ տոնն առավել հայտնի է Վարդավառ կամ Ջրոցի անունով: Այն Հայաստանի առանձին բնակավայրերում ունի անվանման տարբեր ձևեր՝ Վարդավառ, Վարդևոր, Վարդիվոր, որոնք հիմնականում պայմանավորված են հայոց ներէթնիկ խմբերի բարբառային առանձնահատկությամբ։ Տոնի կարևոր և անբաժանելի մաս է կազմում միմյանց վրա ջուր ցողելը, որից էլ առաջացել է տոնի Ջրոցի անվանումը։ Վարդավառը ցնծության, երգ ու պարի տոն է համարվում՝ ողողված վարդերով, ծաղիկներով ու ջրով։ Ինչպես առաջին խաղողն ուտում էին Վերափոխման կամ Խաղողօրհնեքի տոնին, այնպես էլ տարվա առաջին խնձորն ուտում էին Վարդավառին: Մինչև Վարդավառ ընդունված էր խնձոր չուտել:

Այդ օրը ընդունված է նաև ուխտագնացություններ կազմակերպել դեպի մոտակա սրբավայրեր, հատկապես՝ Խուստուփ լեռան սրբավայրերը: 

Պայծառակերպության տոնով հաստատվեց այն ճշմարտությունը, որ Հիսուսն Աստծու Որդին է: Աստծու պատգամն է առաքյալներին և ողջ աշխարհին. «Նրան լսեցեք»: Տոնի թելադրանքն է՝ սիրել Աստծուն, լսել Նրա պատվիրանները, հետևել դրանց և կյանքի կոչել:

 

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում