Երևան

Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում են. Երևանի քաղաքապետարան

1 րոպեի ընթերցում

Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում են. Երևանի քաղաքապետարան

Երևանում ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն և տեսանյութ է հրապարակել Երևանի քաղաքապետարանը: 

«Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները խոչընդոտում են երթևեկությունն ու կայանումը: Խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը Ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ պարբերաբար ուժեղացված ստուգայցեր է անում քաղաքում:

Հերթական ստուգայցի ընթացքում կազմվել են բազմաթիվ արձանագրություններ, իսկ արհեստական խոչընդոտները՝ մետաղական ձողեր, արկղեր, վահանակներ և այլ իրեր, առգրավվել և տեղափոխվել են պահպանվող առանձին տարածք»,- ասված է հաղորդագրության մեջ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում