Ֆրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստինի Պետությունը

3 րոպեի ընթերցում

Ֆրանսիան սեպտեմբերին պաշտոնապես կճանաչի Պաղեստինի Պետությունը՝ դառնալով Մեծ Յոթնյակի առաջին երկիրը, որը նման որոշում է կայացնում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս որոշման մասին X-ում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Նա նշել է, որ պաշտոնական հայտարարությունը կարվի Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։

«Ես որոշել եմ, որ համաձայն Մերձավոր Արևելքում արդար և երկարատև խաղաղության իր պատմական հանձնառության՝ Ֆրանսիան կճանաչի Պաղեստինի Պետությունը։ Ես այս կարևոր հայտարարությունը կանեմ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առջև՝ գալիք սեպտեմբերին։ Այսօր հրատապ առաջնահերթությունը Գազայում պատերազմի դադարեցումն ու քաղաքացիական բնակչության վիճակի թեթևացումն է։ Խաղաղությունը հնարավոր է», - գրել է Մակրոնը։ 

Նա հավելել է, որ հարկավոր է անհապաղ հրադադար, բոլոր պատանդների ազատ արձակում և Գազայի ժողովրդին լայնամասշտաբ մարդասիրական օգնություն, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի ապառազմականացում, Գազայի վերակառուցում։

«Եվ վերջապես, մենք պետք է կառուցենք Պաղեստինի Պետությունը, երաշխավորենք դրա կենսունակությունը և ապահովենք, որ իր ապառազմականացումն ընդունելով և Իսրայելը լիովին ճանաչելով՝ այն կնպաստի տարածաշրջանում բոլորի անվտանգությանը։ Այլընտրանք չկա», - հավելել է Ֆրանսիայի նախագահը։

Մակրոնն իր գրառմանը կցել է նամակ՝ ուղղված Պաղեստինյան ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասին՝ հաստատելով իր որոշումը։

Պաղեստինի ինքնավարության փոխնախագահ Հուսեյն աշ-Շեյխը ողջունել է Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը։

«Այս դիրքորոշումն արտացոլում է Ֆրանսիայի հանձնառությունը միջազգային իրավունքին և աջակցությունը Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքին և մեր անկախ պետության ստեղծմանը», - մեջբերել է նրա խոսքը AFP լրատվական գործակալությունը։

ՀԱՄԱՍ-ը նույնպես հայտարարել է, որ այս որոշումը «դրական քայլ է ճիշտ ուղղությամբ»։

Ներկայում Պաղեստինի Պետությունը ճանաչված է ՄԱԿ-ի 193 անդամ պետություններից ավելի քան 140-ի կողմից։ Դրանց թվում են Եվրամիության մի քանի երկրներ, այդ թվում՝ Իսպանիան և Իռլանդիան։ 

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Պաղեստինի Պետությունը 2024 թ. հունիսին։

Քաղաքականություն

Հայաստանը ճանաչել է Պաղեստինի Պետությունը

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը