Չինաստան

Չինաստանը մտահոգություն է հայտնել Թաիլանդի և Կամբոջայի միջև լարվածության առնչությամբ

1 րոպեի ընթերցում

Չինաստանը մտահոգություն է հայտնել Թաիլանդի և Կամբոջայի միջև լարվածության առնչությամբ

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հուլիսի 24-ին հայտարարել է, որ խորապես մտահոգված է Թաիլանդի և Կամբոջայի սահմանին տեղի ունեցող զարգացումներով և հույս ունի, որ երկու կողմն էլ պատշաճ կերպով կլուծեն խնդիրները երկխոսության և խորհրդակցությունների միջոցով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Գուո Ցզյակունը։

«Մենք խորապես մտահոգված ենք ներկայիս զարգացումներով և հույս ունենք, որ երկու կողմերն էլ կկարողանան պատշաճ կերպով լուծել խնդիրները երկխոսության և խորհրդակցությունների միջոցով», - ասել է Գուո Ցզյակունը։

Նա նաև նշել է, որ Չինաստանը կառուցողական դեր կխաղա լարվածության թուլացման խթանման գործում։

«Պեկինն իր ձևով արել է և կշարունակի անել ամեն ինչ՝ խաղաղությունն ու երկխոսությունը խթանելու, ինչպես նաև իրավիճակի մեղմացման և սառեցման գործում կառուցողական դեր խաղալու համար», - հավելել է Գուոն։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում