Երևան

Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ՝ գերեզմանատների և բնակելի հատվածների միջև

1 րոպեի ընթերցում

Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ՝ գերեզմանատների և բնակելի հատվածների միջև

Երևանի գերեզմանատների ճանապարհամերձ և բնակելի թաղամասերին մոտ գտնվող հատվածները պարսպապատվում են կանաչապատ զանգվածով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեսանյութ և հաղորդագրություն է հրապարակել Երևանի քաղաքապետարանը: 

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ծրագիրը մեկնարկել է Դավթաշենի գերեզմանատնից, որտեղ տնկվում են ճապոնական սոֆորա ծառատեսակի շուրջ 40 ծառեր: Դրանք չորադիմացկուն են և փոշեկլանիչ:  

Ծրագիրը շարունակական է: Հաջորդիվ ընդգրկվելու են Կենտրոնական (Թոխմախի), Սպանդարյանի, Շահումյանի գերեզմանատները: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում